Անկարայում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարները

Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ Անկարայում: «ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի աշխատանքային այցով լինելու է Անկարայում, նախատեսվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ փետրվարի 23-ին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Չի հաղորդվել, թե հանդիպման ընթացքում ինչ հարցեր են քննարկվելու: