Մի կտրեք այն ճյուղը, որին նստած եք. Ավստրիայի արտգործնախարարը աջակցություն է հայտնել Ռուսաստանին

Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը Welt am Sonntag-ին տված հարցազրույցում Եվրամիությանը կոչ է արել զերծ մնալ «Նավալնու գործի» պատճառով Ռուսաստանի նկատմամբ խիստ դիրքորոշում հայտնելուց:

Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը մեկնաբանել է վաղվա՝ փետրվարի 22-ի ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել «Նավալնու գործը» և, որպես հետևանք՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

«Պատժամիջոցների ցուցակը պետք է լինի քաղաքականապես գրագետ և իրավաբանորեն հուսալի: Ռուսաստանը մեր հարևանների համայնքում իրողություն է, որը մենք չենք կարող անտեսել: Հակառակ դեպքում մենք կկտրենք մեր իսկ ճյուղը («մենք կկտրենք այն ճյուղը, որին նստած ենք») »:

Ավստրիայի նախարարի խոսքով՝ Բրյուսելը չպետք է հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից:

«Երկխոսություն՝ որտեղ հնարավոր է», – հորդորել է Շալլենբերգը: