Ինչպես են Գագիկ Սողոմոնյանով հանձնում սյունիքը

Ուրեմն, ողջ ԱԱԾ-ն բանուգործը թողած լծվել է մի ֆեյք Գագիկ Սողոմոնյան հայտնաբերելու գործին ու չի կարողանում նրան հայտնաբերել։ Ողջ ԱԱԾ-ն լծվել է Կարեն Բեքարյանին ու Արա Սաղաթելյանին ձերբակալելու գործին, ու անճար հոդվածներից և հակաօրինական գործողություններից ավել ոչինչ չի կարողանում բստրել։

Ու սա այն նույն ԱԱԾ-ն է, ում տրված է Սյունիքի վերաբերյալ տեղեկատվության էքսկլյուզիվ իրավունքը, նույն ԱԱԾ-ն է, ում պետք է զանգենք, եթե հանկարծ Սյունիքի ճանապարհներին գերի ընկնենք, եւ ընդհանրապես, այն ԱԱԾ-ն է, ում վրա հիմնականում դրված է սյունեցիների անվտանգության հարցը։

Արդյոք այս ԱԱԾ-ին հատուկ նպատակով չեն նսեմացնում ու խեղճացնում։ Որ սյունեցիների մոտ բնական հարց առաջանա․ «Էս նվաստներն ե՞ն, որ պետք է իմ անվտանգությունը ապահովեն։ Ավելի լավ է գնամ, լքեմ Սյունիքը, քան մնամ այս ողորմելիների հույսին»։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից