Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատութան հերթական օրինակը

2019 թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 2 որոշում կայացրեց: Ստեղծել դեսպանություններ Իսրայելում և Եթովպիայում: Ի սկզբանե անհասկանալի էր Եթովպիայում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը: Երկկողմ օրակարգ չկար, դրա համար էլ հիմնավորեցին, որ դեսպանությունը բացում են աֆրիկյան երկրների հետ աշխատելու համար (կարծես աֆրիկյան որևէ երկրի հետ օրակարգ կա): Երկրորդ հիմնավորումն այն էր, որ ակտիվ կաշխատեն Ադիս Աբեբայում տեղակայված Աֆրիկյան միության հետ (կարելի է կարծել Աֆրիկյան միութան հետ օրակարգը ակտիվությունից պայթում էր):

Ինչ տեղի ունեցավ արդյունքում:

  1. Դեսպանությունը չբացեցին (տեխնիկապես բացեցին՝ առանց դեսպան), այսինքն դրա անհրաժեշտությունն իրականում կամ չկար, կամ փոշմանեցին:
  2. Վատ մեսիջ տվեցին առ այն, որ ուզում ենք բացենք՝ հարաբերություններ զարգացնենք, բայց որոշումը կայացնելուց հետո փոշմանեցինք, կամ սխալ էինք հաշվարկել մեր օրակարգը:

Այսինքն իրանք իրանց հիմնավորեցին, որոշեցին, մեսիջները տվեցին, հետո իրանք իրանց որոշեցին, որ դա իրանց պետք չի, թեման փակեցին՝ գնաց: Երկու դեպքում էլ շատ անլուրջ  ընկալվեցինք, թե Եթովպիայի, թե առանձին պետություների և թե Աֆրիկյան միության կողմից:

Դրա համար պետք է հաշվարկել նոր քայլ անել՝ գոնե դրսի հետ աշխատելուց:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից