Արա Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվել է, դատարանը խորհրդակցական սենյակում է. փաստաբան. Tert.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի, նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, դատական ակտի հրապարակման ժամը դեռևս հայտնի չէ, այդ մասին մեզ լրացուցիչ կտեղեկացնեն»,- ասել է փաստաբանը: