Աջակցություն անբարոյականին. մի շիշ օղի՝ կառավարական ամառանոցի առջև․ ֆլեշմոբ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆլեշմոբ է նախաձեռնել Պռոշյան փողոցի վրա գտնվող կառավարական ամառանոցի առջև՝ առաջարկելով բոլորին մի շիշ օղի տեղադրել ամառանոցի առջև։ Քանի որ, ըստ Մամիջանյանի, ներսում գտնվողը սպառել է օղու ողջ պաշարը, այդ ակցիան կարող է դիտվել որպես աջակցություն անբարոյականին։

«Աջակցություն անբարոյականին. մի շիշ օղի՝ կառավարական ամառանոցի առջև» խորագրով ֆլեշմոբի տեսանյութը՝ ստորև.

Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից։