Այսօր Հայաստանում մեկ փողի պարկի դիկտատուրա է, որը լցված է Գռզոյի թալանած փողերով. Գաբրելիանով

Ռուսաստանցի հանրահայտ մեդիամենեջեր Արամ Գարիլյանովն իր տելեգրամ ալիքում գրել է. «Այսօր Փաշինյանի կարծիքը տասներորդական կարևորություն ունի։ Ինչպես ասում են Ղարաբաղում՝ մեր բակի ավանակի խոսքն ավելի մեծ արժեք ունի, քան Փաշինյանի խոսքը։ Նիկոլը պայթեց, նրան երկար ժամանակ հմտորեն և հետևողականորեն փչել էին արևմտյան հատուկ ծառայությունները, բայց տարբեր հանգամանքների բերումով մեդիափուչիկը պայթեց։

Իշխանությունը Հայաստանում համարյա ուղղակիորեն անցավ Գռզոյին (Խաչատուր Սուքիասյան)։ Հիմա Խաչատուր Սուքիասյանն է որոշում Հայաստանի բոլոր կարևոր հարցերը։ Փաստացի՝ Փաշինյանների ընտանիքի ճակատագիրը Գռզոյի ձեռքերում է։ Հայաստանը հայտնվել է չափազանց վտանգավոր դրության մեջ. Իշխանությունն անցել է անսկզբունք, անհայրենիք մարդու, ում համար փողն Աստված է։ Փաստացի այսօր Հայաստանում մեկ փողի պարկի դիկտատուրա է, պարկ, որը լցված է դեռևս 90֊ականներից թալանված բյուջետային փողերով։