Ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի ավտոճանապարհը դժվարանցանելի է․ ԱԻՆ

Ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր, Զանգեր-Սիսիան, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Տեղում աշխատում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը և համապաստասխան կառույցների աշախատակիցներ: ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։