Էրդողանը քիչ-քիչ բացահայտում է իր այն գաղափարը, որի նպատակն է թյուրքալեզու պետությունների հետ ստեղծել ռազմական ալյանս․ Կարեն Հովհաննիսյան

Էրդողանի այսօրվա հայտարարությունը մի շարք հարցեր է առաջ բերում, սակայն ամենագլխավոր հարցն ինձ համար այն է, թե ինչ համապարփակ բանաձևի մասին է խոսում, որի շուրջ պետք է աշխատեն Հայաստանն ու Ադրբեջանը։

Հաջորդը, որը մեզ համար կարևոր դիվանագիտական խաղի մաս կարող է կազմել, դա ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ մասին մի ամբողջական ելույթն է։ Էրդողանը թյուրքալեզու պետությունների հաջողությունը համարում է միասնությունը և դրա օրինակ բերում Արցախում ունեցած հաջողությունը։ Իսկ թյուրքալեզու պետությունների ցանկը նայելիս հասկանալի է դառնում, որ պանթուրքիզմի համար պատերազմը սարերի հետևում չի։

Մի կարևոր նկատառում ևս, Էրդողանը քիչ-քիչ բացահայտում է իր այն գաղափարը, որի նպատակն է թյուրքալեզու պետությունների հետ ստեղծել ռազմական ալյանս․․․

Ամեն ինչ դեռ առջևում է, ու եթե իսկապես մենք սթափ չգնահատենք ստեղծված իրավիճակը, կբախվենք անդառնալի իրականությանը, որը ոչ թե ցավոտ է լինելու , այլ հիմնահատակ կործանարար։

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։