Այս պայքարը կանգ չի առնելու․ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ակցիաները շարունակվելու են

Երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները՝ մայրաքաղաքում, մարզերում, հեռավոր գյուղերում։ Այս մասին Կառավարության շենքի մոտ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Այս կառավարությունը պետք է հեռանա և վերջ։ Երկուշաբթի օրը, ժամը 18։00-ին Կոմիտասի այգու դիմացից սկսում ենք անհնազադության երթ։ Այդ երթը տարբերվելու է մնացածից, որովհետև անհնազանդության երթ է լինելու։ Այս պայքարը կանգ չի առնելու»,-ասաց Սաղաթելյանը։