Նարեկ Մալյան. Ինձ լռեցնելը անհնար է, ներկայացումը անպայման բեմադրվելու է

Նարեկ Մալյանի ուղերձը ՁՊՎ-ից.

«Ինձ ձերբակալել են «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու մեղադրանքով: Ինձ լռեցնելը անհնար է, ես պարտություն չունեմ, ներկայացումը անպայման բեմադրվելու է:»

Նարեկ Մալյան

20.02.2021թ.

Ձերբակալվածների պահման վայր

Հիշեցնենք, որ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն այսօր ժամը 14:00-ին Ազատության հրապարակում պետք է բեմադրեր «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական պերֆորմանսը:  Ավելի վաղ բերման ենթարկվեց շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, չնայած առանց նրա ներկայության էլ որոշվել էր ցուցադրել ներկայացումը:

ՎԵՏՕ-ի անդամ Հերմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ բեմադրությունը հետաձգվում է, քանի որ ոստիկանությունից նշել են, որ նախապես չի տեղեկացվել քաղաքապետարանին: