Չինաստանը «մետաղական հարված» է պատրաստում ԱՄՆ-ի պաշտպանունակությանը

Փետրվարի 17-ին «Financial Times» շատ ազդեցիկ բրիտանական թերթն իր ընթերցողներին անսպասելիորեն հաղորդել է գրեթե սենսացիոն լուրեր: Տեղեկատվությունը վերաբերում է ԱՄՆ-Չինաստան բարդ և շփոթեցնող հարաբերություններին: Հունվարին մենք արդեն գրել էինք, որ Պեկինը պատրաստվում է հետագայում կոշտ պատասխանել չինական Թայվան կղզու վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջներին: Եվ ահա այժմ հաղորդվում է, որ Չինաստանը կարող է հարված հասցնել ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությանը՝ սահմանափակելով մետաղների արտահանումը, որոնք կարևոր դեր են խաղում կործանիչների արտադրության մեջ: Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ հղում կատարելով աղբյուրների, որոնք մասնակցում են կառավարության և չինական արդյունաբերության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններին:

Ըստ թերթի տվյալների՝ Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկել է 17 հազվագյուտ մետաղների արտադրության և արտահանման վերահսկման միջոցառման նախագիծ: Գործակալության կայքը շեշտում է, որ հազվագյուտ (редкоземельный) մետաղները չեն վերականգնվում, ուստի հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրս: «ԱՄՆ զենքի արտադրողները կարող են լինել առաջին ընկերությունների շարքում, որոնք ենթակա են արտահանման սահմանափակումների»,- արձանագրում է Պեկինում տեղակայված «Antaike» խորհրդատվական ընկերության վերլուծաբան Չանգ Ռուին:

Հարկ է նշել, որ շատ պետություններ այս պահին կախված են ՉԺՀ-ից` ռազմական արդյունաբերության մեջ անհրաժեշտ մի շարք հազվագյուտ մետաղական տարրերի արդյունահանման հարցում: Ինչպես հայտնում է Կենտրոնական լրատվական գործակալությունը, վերամշակելուց հետո այդ մետաղները կարող են օգտագործվել մետաղագործության, նավթաքիմիայի, ապակե կերամիկայի և առաջատար տեխնոլոգիական ոլորտներում, ինչպիսիք են համակարգիչները, բժշկությունը, օպտոէլեկտրոնիկան և էլեկտրական մեքենաները, ինչպես նաև օդատիեզերական տեխնոլոգիաները: Եզրակացությունը պարզ է. հազվագյուտ մետաղները կարող են դառնալ Չինաստանի ռազմավարական հաղթաթուղթը: Եվ դրանք կարևոր դեր կխաղան Չինաստանի և ԱՄՆ-ի ապագա դիմակայությունում: Ըստ ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ​​խմբի տվյալների՝ ամերիկյան մեկ F-35 կործանիչում օգտագործվում է 417 կգ հազվագյուտ մետաղ: Ավելին՝ Չինաստանին բաժին է ընկնում այդ մետաղների մատակարարման շուրջ 80%-ը: Այսպիսով, կոմունիստական ​​ՉԺՀ ղեկավարությունը կարող է առանց ջանքերի խաթարել Միացյալ Նահանգներում ռազմական ինքնաթիռների ամբողջ արտադրությունը, և ոչ միայն ինքնաթիռների, և ոչ միայն ԱՄՆ-ում… Համաձայնեք, ՀՀ քաղաքացիներ. դա նույնպես պատերազմ կլինի, բայց շատ բարձր ռազմավարական մակարդակի և բովանդակության պատերազմ:

Մեր կողմից հավելենք, որ Չինաստանը բոլոր հնարավորություններն ունի ծնկի բերելու ամերիկացիներին, եթե… եթե հանկարծ Ռուսաստանը, դավաճանելով Պեկինի հետ իր ներկայիս դաշնակցական հարաբերությունները, չսկսի հազվագյուտ մետաղների մեծ քանակի մատակարարումներ Ամերիկա: Ի վերջո, այդ մետաղների և, ընդհանուր առմամբ, հազվագյուտ քիմիական տարրերով ապահովման մակարդակի համաձայն, հենց Ռուսաստանն է մոլորակի առաջատարը… Այստեղից ևս մեկ եզրակացություն. ՉԺՀ առաջիկա 20-25 տարիների ռազմավարական բնույթի հիմնական խնդիրը՝ Ռուսաստանին որպես Չինաստանի դաշնակից պահպանելն է և հենց ԱՄՆ-ի հետ առճակատման հարցում:

Սերգեյ Շաքարյանց