Արցախում ևս մեկ ադրբեջանցի է պայթել

Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Թալիշ գյուղում, հակատանկային ականի վրա ադրբեջանցի է պայթել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 15-ից ավելի ադրբեջանցի զինվոր ու քաղաքացիական անձ է պայթել:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը այդ միջադեպերի կապակցությամբ քաղաքացիներին զգուշացրել է խուսափել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելուց, քանի դեռ ամբողջությամբ ականազերծում չի կատարվել: