Իշխանական շրջանակները կեղծիք են տարածում, թե իբր այսօրվա հանրահավաքը չի կայանալու

«Մեդիապորտի» տեղեկություններով, իշխանական շրջանակները կեղծիք են տարածում, թե իբր այսօրվա հանրահավաքը չի կայանալու: Լուրը բացարձակ սուտ է. այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում կայանալու է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը:

Պարզապես իշխանությունները հերթական կեղծիքով փորձում են կանխել մարդկանց հոսքը հրապարակ: