Լավ պիտի չապրե՛ք, որովհետև 5000 դավճանության արյուն կա ձեր թթխմորի ու կերած հացի մեջ

Մյուս մարդու կյանքի արժեքը 

Ուզում էք «լաւ ապրել», ու միաժամանակ վախում էք դատաստանից։

Աստուած մեզ արդէն յայտնեց ԴԱՏԱՍՏԱՆԻ մասին.

«և դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետև իրենց գործերը չար էին. որովհետև, ով չարիք է գործում, ատում է լոյսը և չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»։ Յովհ. 3։19-21

Գանգատւում են շատե՛րը, որովհետև գները բա՛րձր են, կեանքը թանկացել է, ուտեստներից մինչև զգեստ ու ծախսեր։ Ու վստահ եմ անփոփոխութեան պարագայում աւելի վատին են հանդիպելու։

Մեղադրելի չեն, որովհետև ուզում են «լաւ ապրել». նոյնիսկ հաւատալով ստի ու կեղծիքի այլ խօսքերին, ըստ որոնց, լաւ կեանքը թշնամու ոտքերի տակ ստրկանալն է։ Ծախել հայրենիք, պատիւ, արժանապատւութիւն, կեանք, սրբութիւն, պատմութիւն, ու ի՛նչ որ պատահի ուրիշներին, ԵՐԲԷ՛Ք չընդունել սեփական մեղքերը, այլ բարդել դրանք ուրիշների վրայ։ Ու ժողովուրդը հետևում է նոյն «արժէք» ներին, նոյն օրինակին…

Ստել, կեղծել, խաբել, միայն թէ լցուի «ի՛մ փորը‰,

միայն թէ յաջողութեան հասնի «ի՛մ որդին»,

միայն թէ ողջ մնայ «ի՛մ բալէն»,

միայն թէ չքանդուի «ի՛մ տունը»,

միայն թէ չռմբակոծուի, չսպանուի,

չկողոպտուի, չգողացուի, «Ի՛մը, ի՛մը, ի՛մը, ի՛մը, Ի՛ՄԸ….. ‰։

Ցաւ չկա՜յ, ու չկա՜յ արցունք ու ողբ բոլորին համար։ Ու դեռ ուզում էք որ Աստուած օրհնի ձեզ… կեղծաւորներ ու շնացողներ։ (…որովհետև եթէ լինէր «ձերինը», այլ կը լինէր ձեր որոշումներն ու կեցուածքը…)։ Ուզում էք որ լաւ ապրէք որպէս «քրիստոնեայ», ու բաժակ բարձրացնէք «Աստուա՛ծ ջան» յիմարագոյն ու անբարոյական անհաւատի խօսքերով…։

Լաւ չէ՛ք կարող ապրել որովհետև մտածում էք որ միայն ԴՈ՛ՒՔ լաւ ապրէք, և ոչ ձեր կողքինները, որոնց Աստուած սրբեց ու մաքրեց նոյնիսկ ձեզանից առաջ։

Եթէ դիմացի մարդու կեանքը արժէք չունի ձեր համար, ի՞նչու դուք «արժէք պէտք է ունենաք» Աստուծոյ դիմաց…։

Լաւ չէ՛ք ապրելու, որովհետև դիահերձուած մեր նահատակ տղերքի ստամոքսներում մասուր, խոտ ու փոշի է գտնուել, երբ դուք ուզում էք ուտել այն «ՀԱՐԱՄ» հացը որն շախաղուած է նրանց կմախքացած ու ոսկրացած արեամբ…։

Լաւ պիտի չկարողանա՛ք ապրել, որովհետև ուզում էք մնալ մեղքի տիրապետութեան, հայհոյանքի, բաժանման ու մանաւանդ հայրենիքի հողի վաճառքի գործով, ձեր անտարբերութեամբ Աստուծոյ ստեղծած ամէն մարդու կեանքի դիմաց։

Լաւ պիտի չկարողանա՛ք ապրել, որովհետև ինչպէս թողուցիք Յիսուսը խաչի վրայ Շուշիում, և ինչպէս որ նրան լքեցիք Հադրութի գեթսեմանիի պարտէզում, ու ինչպէս որ նրան անտեսեցիք Քարվաճառի անտառներում՝ երիտասարդ զինուորները անտեսուեցին, թողնուեցին մենակ, գլխատուեցին երբ դուք ծիծաղում ու երաժշտութիւն էիք լսում, խարազանուեցին երբ հանգիստ տորտ ու գինի էք համտեսում, նրանց երեսին թքեցին, ու խաչը հանեցին նրանց միջոցով մեր հայրենիքը, բոլոր անոնք որոնք ուզում են այլ կողմ նայել, անտեսելով իրենց մեղքերը…։

Լաւ չե՛ն կարողանալու ապրել բոլոր անոնք որոնք մինչև այսօր ապաշխարութեան ու զղջման ո՛չ արցունքը ունեն, և ո՛չ հառաչանքը լացի ու ողբի։ Եսայի մարգարէի կոչով՝ որ լացեն ոչ թէ Հայրենիքի կորստեան համար, այլ մեր գործած մինչ օրս ամբարտաւան ու ապառողջ կեանքով ընթացքին համար։ Չունեն մեղքի ոչ զգացումը, ոչ կեանքերի կորստեան մէջ իրենց մեղքի բաժնամասը։

Լաւ պիտի չ՚ապրէ՛ք, որովհետև 5000 դաաճանութեան ԱՐԻՒՆ կայ ձեր թթխմորին ու կերած հացին մէջ…։

Լաւ չէ՛ք կարող ապրել, որովհետև ուզում էք խաւարի մէջ քայլել ու միաժամանակ վայելել լոյսի բարիքները..։

Եթէ խաւարը սիրում էք, մնացէք ձեր տներում, առանց ապաշխարութեան, առանց մեղքերի թողութեան հայցման, առանց գալու լոյսին։ Առանց ողբալու ու մեղքերից հեռանալու…։

Այս ընթացքով ոչ մի բան պիտի փոխուի ձեր մէջ, ու Քրիստոսի խօսքերով, պիտի յիշէք դատաստանը ձեր կեանքի դէմ. «Եթէ չապաշխարէք, բոլորդ նոյնպէս պիտի կորսուիք.. .»‰Ղուկ. 13։5

Գնացէք լսելու Մոցարդի Ռեքուիեմը… Չէք գիտակցում մեղքի ձեր ահռելի չափը անհատական ու հաւաքական իմաստով։

Կոչ կուղղեմ բոլորին ամսի 20-ին միահամուռ ու հայրենական ոգով վերջ տալ մեղքի  ու ստի կեանքին։ Կոչ կուղղեմ բոլորին միանալ հրապարակներում ու փողոցներում, գնալ Հայրենիքի պաշտպանութեան, հոգեղենի, արժէքների, լեզուի, պատմութեան, ընտանիքի, ու մանաւանդ մէկզմէկու համար, իրար բռնած, իրար նեցուկ կանգնող, ոտքի կանգնած ապաշխարանքով ու աղօթքով Հայրենիք փրկելու գործին։

Որովհետև Առաքեալը գրեց ձեզ բոլորիդ. «Արդ, մաքրեցէ՛ք դուք ձեզ՝ հնազանդուելով ճշմարտութեանը, առանց կեղծաւորութիւն խառնելու եղբայրասիրութեան մէջ՝ մաքուր սրտով ջերմօրէն սիրելով միմեանց։ Վերածնուեցէ՛ք ոչ թէ ապականութեան ենթակայ սերմից, այլ՝ անապականից՝ Աստծու կենդանի և մշտնջենական խօսքով. քանզի՝ Այսինքն՝ այն խօսքը, որ աւետարանուեց ձեզ»։‰Ա. Պետ. 1։22-25

Խաւարից գնացէք դէպի լոյսը….։

Յիշեցէք ու ձեր զաւակներին փոխանցեցէք իմ այս խօսքը.

«Եթէ դիմացի մարդու կեանքը արժէք չունի ձեր համար, ի՞նչու դուք «արժէք պէտք է ունենաք» Աստուծոյ դիմաց…։‰

Տ. Սերոբ քահանայ

Յ. գ. Մի օր շուտով, պիտի պատմեմ ձեզ այն յայտնութեան մասին որն տեսայ Նոյեմբերի 9-ի գիշերը։ Ազատագրութիւնը պիտի գայ, նա ճանապարհին է…։

Ամերիկաբնակ հոգևորական Serop Azarianֆեյսբուքյան էջից