Ռոբոտային պատերազմն այլևս նորարարություն չէ, և չպետք է մենք կենտրոնանանք դռոնների վրա. Փորձագետ

Դռոններով պատերազմն այլևս նորություն չէ մեզ համար։ Այսօր մենք պետք է պատրաստվենք ոչ թե դրոնային պատերազմի , այլ ավելի առաջ գնացող մտքի պատերազմի։ Ճիշտն ասած այս հարթությունում չեմ ուզում փակագծեր բացել, բայց ռոբոտային պատերազմն այլևս նորարարություն չէ, և չպետք է մենք կենտրոնանանք դռոնների վրա։

Ինչպես Ադրբեջանը մեզ անակնկալի բերեց իր դռոններով, այնպես էլ մենք պետք է անկնկալի բերենք նոր տեխնոլոգիաներ կիրառելով և պարտադիր չէ, որ այդ տեխնոլոգիաները կիրառված լինեն աշխարհում։

Մեր միտքն ու գաղափարը իշխանությունը պետք է ծառայեցնի այն նպատակին, որ ստեղծենք ապագայի նոր տեխնոլոգիաներով երևույթ, որը պատերազմի ժամանակ , օրինակի համար ոչ թե կկրակի, այլ կխափանի կրակելը․․․ Չեմ ուզում շատ ընդարձակվել, բայց հենց այս ուղղությամբ այսօր մենք պետք է գնանք, ոչ թե ընտրենք կրկին սպառազնիության տեսքով երկաթի կտորներ գնելուն, որի ՕԳԳ-ն խիստ նվազել է պատերազմներում․․․

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։