Դատախազությունը ստանձնել է արյունը մոռացության մատնելու անպատվաբեր ու ամոթալի գործառույթը

Գլխավոր դատախազ արթուր դավթյանը այսօր ասել է, որ դատախազությունը ստանձնել է «մեր երկրում նախադեպը չունեցող բնույթի և ծավալների ապօրինի ծագում ունեցող գույքը, ակտիվները վերադարձնելու… հանձնառություն»:

Փաստորեն, սույն սուբյեկտը, որը հոգին հաշմված վախկոտի թաշկինակի դերը կատարում է պատվով, արդեն որոշել է, որ երկրում կա ԱնՆԱԽԱԴԵՊ ծավալի ու բնույթի ապօրինի գույք: Ինքն ու աղջնակը զբաղված են թավշյա մարդասպանի հերթական ներկայացման նախապատրաստման աշխատանքներվ:

Ի դեպ, ի տարբերություն սույն սուբյեկտի, ես չեմ պնդի, որ այդպիսի գույք առհասարակ չկա: Բայց այն մարդկանց, ում դեմ սույն կառույցը առաջիկայում հայց կներկայացնի, խորհուրդ կտամ պահել այդ հաղորդագրությունը: Իրավունքների վերականգնման տեսանկյունից շատ է պետք գալու:

Հ.Գ. Սուրբ արյունը մաքրել ու մոռացնել չեք կարողանալու: Դատախազությունը ստանձնել է արյունը մոռացության մատնելու անպատվաբեր ու ամոթալի գործառույթը:

Հ.Գ. Անգրագիտության խորհրդանիշ մյուս նախաձեռնությանը` վիրավորանքի ու զրպարտության մասով կանդրադառնամ առաջիկայում:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից