Ղարաբաղից հետո Արևմուտքը Վրաստանին մղում է Մոսկվայի հետ առճակատման. կարծիք

Վրաստանի վարչապետի գլխավոր թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին եթե գա իշխանության, ամենայն հավանականությամբ, կշարունակի երկիրում զարգացնել արևմտամետ ուղղությունը: Այս կարծիքը EADaily-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնեց «Չեզոք Վրաստան» կուսակցության նախագահ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, ինչպես նաև վրաց-ռուսական բարեկամության կենտրոնի ղեկավար Վալերի Կվարացխելիան:

Ըստ փորձագետի՝ Գեորգի Գախարիան, որն անսպասելի հայտարարեց կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին, դա կարող էր անել նաև Միացյալ Նահանգների համակարգողների ազդեցության հետևանքով:

«Ըստ ամենայնի, նրան «լսեցրել են», որ պետք է հեռանա: Իսկ թե ով է տեղյակ պահել, այլ հարց է: Մի կողմից՝ դա կարող էր լինել Բիձինա Իվանիշվիլին, իսկ մյուս կողմից ՝ կարող էին լինել մեր անդրօվկիանոսյան «ռազմավարական գործընկերները»: Ամեն դեպքում, ես չեմ բացառում երկրորդ տարբերակը»,- պարզաբանել է Վալերի Կվարացխելիան:

Նա նշել է, որ ԱՄՆ-ին կարող է չբավարարել Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունները և այս տարածաշրջանում Ռուսաստանի դերի հնարավոր բարձրացումը:

«Ղարաբաղից հետո մեր ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է: Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը, բայց Արևմուտքը չի ցանկանում կորցնել Վրաստանը, ուստի փորձում է համախմբել Թբիլիսիին Մոսկվայի հետ առճակատման համար»,- ենթադրում է վրացի քաղաքական գործիչը:

Միևնույն ժամանակ, Գախարիային Ղարիբաշվիլով փոխարինելը կարող է նշանակել իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության որոշակի պառակտում, ինչպես նաև իշխանության համար մրցակցություն Միացյալ ազգային շարժման հետ:

Ենթադրելով, որ Իրակլի Ղարիբաշվիլին դեռ կարող է երկխոսության մեջ մտնել Մոսկվայի հետ, քանի որ դեռ 2014-ին նա հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Վրաստանի խնդիրն է բարելավել իր հարաբերությունները հյուսիսային հարևանի հետ, փորձագետը պատասխանեց, որ ներկայիս քաղաքական իրողություններում դա քիչ հավանական է, քանի որ Վրաստանի ողջ քաղաքական էլիտան արևմտամետ է:

«Նրանք բացարձակապես բոլորն էլ արևմտյան են՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը: Թե՛ Ղարիբաշվիլին, թե՛ Իվանիշվիլին, որոնք իրականում ոչ մի տեղ չեն գնացել, այլ միայն վերահսկում են քաղաքական գործընթացները, քանի որ այսօրվա տղաները չեն կարող կառավարել առանց Իվանիշվիլու: Ընդհանրապես, ես կարծում եմ, քանի դեռ վերջինս իշխանություն է, ոչինչ չի փոխվի: Բայց եթե Իվանիշվիլին իսկապես հեռանա, ապա, ասենք, կգան Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչներ Սաակաշվիլու և Մելիայի գլխավորությամբ, և իրավիճակն ավելի կսրվի»,- եզրափակել է Վալերի Կվարացխելիան:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին 2013-15 թվականներին արդեն զբաղեցրել է այս պաշտոնը:

Թարգմանությունը՝ LIVEnews.am-ի