Մասնակցելու եմ հանրահավաքին

988թ. փետրվարի 20-ին արցախյան հարցով միասնական ցույց էր Երևանում:

2021թ. փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին,  որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մասնակցելու եմ հանրահավաքին, քանի որ՝

✅ գործող իշխանությունը կամա թե ակամա (կպարզվի անպայման) պարտության է մատնել մեզ.

✅գործող իշխանությունն ի վիճակի չէ ներկայացնելու մեր շահերը: 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր չի կարողացել հայանպաստ լուծումների հասնել.

✅անկախ գործող իշխանության առաջադրած սև-սպիտակ, հին-նոր և նախկին-ներկա բաժանումներից, այսօր բոլորիս առաջնային խնդիրն է՝ հեռացնել գործող իշխանավորներին, վերականգնել հավատը մեր բանակի ու ժողովրդի նկատմամբ և կառուցել Հայաստանի Հանրապետության անվտանգության և ինքնիշխանության պատերը:

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից