Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը` Հայաստանում Գիրք նվիրելու տոն

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը`փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ  նշվել է 2008 թվականից: Այս օրը կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ. գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին՝  փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը: