Հասկանո՞ւմ եք՝ ինչով է տարբերվում սենտիմենտալ ապուշը պետական գործչից

«Կարծում եմ, որ երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը վտանգում են Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման ապագան: Այդ պատճառով ես հայտարարեցի իմ հրաժարականի մասին՝ բևեռացումը նվազեցնելու և իրավիճակը լիցքաթափելու հույսով»: Սա Վրաստանի վարչապետ Գախարիայի՝ հրաժարականի կապակցությամբ բերված հիմնավորումն է: Փորձություններին, որին ենթարկվեցին Հայաստանն ու Վրաստանը վերջին մեկ տարվա ընթացքում նույնիսկ համեմատական եզրեր չունեն: Բայց ինչո՞ւ Վրաստանի վարչապետը (ով անգամ համավարակի դեմ պայքարում շատ ավելի բարձ որակ և ցուցանիշներ  արձանագրեց), գիտակցեց երկրի ներսում հասունացող դժվարություններով պայմանավորված առճակատում թույլ չտալու հանգամանքը, իսկ  վարչապետի աթոռը գրկած մեր ապիկարը, չնայած բոլոր հարցերում ցուցաբերած պատկառելի ձախողումներին, բոլոր «ճակատամարտերում» ունեցած խայտառակ պարտություններին, շարունակում է ոչ միայն անկաշկանդ պաշտոնավարել, այլև լկտիություն դրսևորել և ցանկացած պատեհ առիթով կրկին խաբել իրեն ընտրած ժողովրդին: Այսօր, օրինակ, հայտարարում էր, թե տնտեսությունը մտնում է վերականգնման փուլ և անգամ որոշ ցուցանիշներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է առաջընթաց:

Հասկանո՞ւմ եք՝ ինչով է տարբերվում սենտիմենտալ ապուշը պետական գործչից, ում համար առաջնային է պատասխանատվության գիտակցումը սեփական երկրի և ժողովրդի հեռանկրի նկատմամբ:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից