Պետք է լինել պետական գործիչ, ոչ թե գավառական թերթի գրչակ․ Էլինար Վարդանյանը՝ Գախարիայի և Փաշինյանի տարբերության մասին

Վրաստանի վարչապետը վարվեց մեր կառավարության ճիշտ հակառակ տրամաբանությամբ։ Ի տարբերություն Փաշինյանի, նա վարվեց որպես պետական գործիչ, առաջնորդվեց պետության շահերով և ոչ թե գավառական պատկերացումներով, անձնական շահերով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Գախարիայի և Փաշինյանի տարբերությունը

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է ներկայացրել։ Հրաժարականի պատճառը քաղաքական թիմի հետ տարաձայնություններն են՝ կապված ընդդիմադիր գործչի ձերբակալության հետ։ Գեորգի Գախարիան հրաժարական ներկայացրեց, քանի որ դեմ էր ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներին։ Հրաժարական ներկայացրեց, քանի որ դեմ էր երկրում բևեռացմանը։ Հրաժարական ներկայացրեց, քանի որ չէր ուզում երկիրը տանել առճակատումների և ցնցումների և քաջ գիտակցում էր, որ բևեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն է երկրի զարգացման և բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին։

Գախարիան վարվեց մեր կառավարության ճիշտ հակառակ տրամաբանությամբ։ Ի տարբերություն Փաշինյանի, նա վարվեց որպես պետական գործիչ, առաջնորդվեց պետության շահերով և ոչ թե գավառական պատկերացումներով, անձնական շահերով։ Այդպես են կառուցվում պետությունները։

Օբյեկտիվորեն չէր կարող երկուսուկես տարի հասարակությունը բզկտած, բանակցությունները ձախողած, երկիրը պատերազմի հասցրած, Շուշին և Հադրութը հանձնած, հազարավոր զոհերի և վիրավորների համար պատասխանատուն շարունակել պաշտոնավարել։

Սակայն այդքանը գիտակցելու համար պետք է լինել պետական գործիչ և ոչ թե գավառական թերթի գրչակ։ Դրանում է Գախարիայի և Փաշինյանի տարբերությունը»։