Վաղը իր գժի թուղթը կհանի և որպես անմեղսունակ պատասխանատվությունից կազատվի. «Իմ քայլի» պատգամավորի հայրը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանի հայրը՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Նիկոլ Փաշինյանն «իր գժի թուղթը կհանի, և որպես անմեղսունակ պատասխանատվությունից կազատվի»:

«Այս արարածը անկեղծ ասում է՝ ինձանից ոչ մի ճիշտ բան մի սպասեք։ Իսկապես, անմեղսունակից միայն իրենից ավելի անմեղսունակը կարող է սպասելիքներ ունենալ,-Նիկոլ Փաշինյանի մասին գրել է վերջինիս թիմակցի հայրը: