ՌԴ ԱԳՆ-ը գնահատել է իրավիճակը Արցախում

Արցախյան հակամարտության գոտում իրավիճակը մնում է կայուն, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:  «ՌԻԱ նովոստիի» հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը վերջին օրերին մնում է կայուն: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուս  խաղաղապահ զորակազմի զինծառայողները վերահսկում են իրավիճակը… Նրանք շարունակում են տարածքը մաքրել պայթուցիկ նյութերից»,- ասել է Զախարովին իր ամենշաբաթյա ճեպազրույցում: