Նիկոլի թիմը իրականացրել է ռազմական հանցագործություն (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է

Կա տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տվել շատ արագ փոխել կառավարության աշխատաոճը, շտապ կատարել 2,5 տարի առաջ տված խոստումները, օրինակ, նախկինների դեմ հարուցված քրեական գործերը ավարտին հասցնել, թալանը հետ բերել: Եվ, միաժամանակ, պատրաստվել ընտրությունների։

Ու Նիկոլ Փաշինյանն անցել է գործի․ լինելով շոուների մեծ վարպետ, նա սկսել է բեմադրություններից։ Ուզում է տպավորություն ստեղծել, թե որքան շատ է սիրում իրեն հայ ժողովուրդը, թե ինչպես են հպարտ քաղաքացիները նրան դիմավորում որևէ մարզ մեկնելիս: Օրինակ, թե ինչպե՞ս են գյումրեցիները, որոնց որդիներին Փաշինյանը դեռ մինչ օրս գերությունից չի վերադարձրել, «սրտի թրթիռով» սպասում իրենց «թավշյա առաջնորդին»:

Եվ զարմանալի զուգադիպությամբ, երեկ հպարտ գյումրեցիները կոնկրետ ժամին հայտնվեցին այն վայրում, ճանապարհի հենց ա՛յն հատվածում, որտեղից անցնում էր նրանց «սրտի» վարչապետը՝ իր ավտոշարասյունով:

Մինչ Նիկոլն ու իր թիմը կրկին տրվել են իրենց սիրելի զբաղմունքին՝ ներկայացումների բեմականացմանը, նրանց դեմ ուղղված մեղադրանքի փաթեթն օրեցօր ավելի է ծանրանում։

Պարզվում է՝ գալով իշխանության, այս թիմը փոխել է ԶՈՒ ռազմական 7-ամյա պլանը, որն ստեղծվել էր Սերժ Սարգսյանի իշխանության կողմից:

Օրերս «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շատ կարևոր տեղեկություն հրապարակեց, ասելով, որ ապրիլյան պատերազմից հետո իրենք հաստատել էին 2018-2024 թթ․ ԶՈՒ ռազմական պլանն ու նախատեսել էին գնել 2 500 անօդաչու թռչող սարք։ Սակայն, Փաշինյանը գալով իշխանության, փոխել է ռազմական պլանը․ ԱԹՍ-ներ գնելու փոխարեն, գնել ոչ արդյունավետ սպառազինություն, օրինակ, ՍՈՒ- 30 ռազմական օդանավեր, որոնք չօգտագործվեցին ողջ պատերազմի ընթացքում, քանի որ չունեին հրթիռներ:

Եթե ԶՈՒ ռազմական պլանը չփոխվեր, ճիշտ կազմակերպվեին սպառազինության գնումները, ապա մեր 5000-ից ավելի տղաները չէին մնա թշնամու ԱԹՍ-ների, բայրաքթարների կրակի տակ:

Այս ու բազմաթիվ այլ փաստեր հաստատում են, որ Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի դեմ իրականացվել է ռազմական հանցագործություն։

Մանրամասները՝ տեսանյութում