Ստի և կեղծիքի շքերթը շարունակվում է

«Պարզվում է»՝ հարյուրավոր թիկնապահներով շրջապատված, մի քանի զրահապատ մեքենաների ուղեկցությամբ շրջող սարսափած բռնապետիկի Գյումրի երթուղու մասին, լրիվ «պատահականորեն» տեղեկանում  են մի շարք համայնքների «պարտված, բայց հպարտ քաղաքացիներ» և «ոգևորված» կանգնեցնում շարասյունը։ Եվ «անվախ», պատերազմում հաղթած բռնապետիկը «համարձակորեն»  իջնում է մեքենայից և «ջերմ» զրույցի բռնվում նրանց հետ։ Զարմանալ կարելի է,  որքան շատ են մեր մեջ Աբաջյանի կեղծ պապիկներ, կեղծ աշոտների՝ կեղծ տատիկներ, հուշարձան այցելող կեղծ պապիկներ և այսպես շարունակ։

Այսօր էլ կեղծ  ուջանցիներ և այլ կեղծ գյուղացիներ։ Այս կեղծ քաղաքացի կոչվածների միակ կարգախոսն է՝  «փողին մուննաթ»։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից