Հաղթանակած բանակի և Ազատ Արցախի երաշխավոր, տարեցտարի արդիականացող և մրցունակ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Նախագահը․․․

ՀԱՊԿ անդամ միակ երկրի Նախագահը, որը 2016 թվականին ժամանել էր Վարշավա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ ԵԱՏՄ անդամ միակ երկրի Նախագահը, որի ներկայությամբ 2017 թվականին Բրյուսելում ստորագրվել էր ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ ԱՄՆ-ի պետական և մասնավոր հաստատություններից ամենամեծ ծավալով ֆինանսական աջակցություն ստացած՝ իր տարածքում Ռուսական ռազմաբազա ունեցող երկրի Նախագահը։ ԱՄՆ-ից ռազմատեխնիկական աջակցություն ստացող և Իրանի հետ էներգետիկ ծրագրեր իրականացնող երկրի Նախագահը։ Ռուսաստանի ռազմաքաղաքական և տնտեսական դաշնակից և Վրաստանի հետ ամուր ու անխախտ բարեկամ երկրի Նախագահը։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներն անցնցում հաղթահարած, ամուր ֆինանսա-բանկային համակարգ ունեցող և կայուն տնտեսական զարգացում ապրող երկրի Նախագահը։ Հաղթանակած բանակի և Ազատ Արցախի Հանրապետության երաշխավոր, տարեցտարի արդիականացող և մրցունակ Զինված ՈՒժերի Գերագույն գլխավոր հրամանատար Նախագահը․․․

Պատիվ եմ ունեցել նրանից ստանալ ՀՀ Վայոց ձորի մարզպետի և Լեհաստանում ՀՀ դեսպանի կարգավիճակում մեր Սրբության Սրբոց՝ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորությունը, մինչև մեր կյանք կներխուժեր անդաստիարակ, անկիրթ, բանսարկու, դատարկախոս, չտես, սուտասան, մեծամիտ, փողամոլ, հարբեցող, որկրամոլ, նախանձ, անմիտ, հայրենադավ խուժանը ու կկործաներ ամեն ինչ՝ տարիների ընթացքում բոլորիս համատեղ ուժերով ստեղծածը, մեր հազարավոր երիտասարդների կյանքն ու նրանց ընտանիքնների ճակատագրերը, մեր ազատագրված Հայրենիքը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների շեներն ու օջախները։

Լուսանկարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վարշավա, 2016թ։ Լուսանկարը՝ Davit Hakobyan -ի:

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից