Հայկական կողմին փոխանցված 106 անձի մարմիններից 11-ի մոտ փաստաթղթեր կան. Ա. Ղուկասյան

Ադրբեջանի կողմից՝ հայկական կողմին փոխանցված  106 անձի մարմինների մի մասն ուղակվել է  Հայաստան, մի մասը որոշակի գործողություններից հետո կուղարկվեն: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է պատերազմի ժամանակ անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:

Նա նշել է, որ բոլորն անճանաչելի են, 11 մարմնի մոտ առկա են փաստաթղթեր, այդպես կարող են  նրանց ճանաչել:

Ա. Ղուկասյանը հայտնել է նաև, որ այսօր կամ վաղը հայկական կողմից մի անձ պետք է հակառակորդի մարմինների տեղը ցույց տա, որ նրանք էլ իրենց դիերը տանեն․ «Իրանց տվածի դիմաց մերոնք էլ մի բան տան»: