«Չաուշեսկուների գնդակահարությունը կամ՝ Մա՛հ դավաճաններին»

Որպես ֆուտուրիզմի հին երկրպագու՝ ուրախ եմ, որ մեր երկրում արվեստի այդ ուղղությունը բուռն զարգացում է ապրում։

Եվ ահա ստեղծագործական խումբը պատրաստ է հանդիսատեսի դատին հանձնել նոր ֆուտուրիստական ներկայացում. «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ՝ Մա՛հ դավաճաններին»։

Շատ հետաքրքիր ու արդիական թեմա են ընտրել հեղինակները։ Սպասենք պրեմյերային. փետրվարի 20, ժ. 14:00, Ազատության հրապարակ։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից