Քրիստոնյա Հայաստանի առաքելությունն է պայքարել պանթուրքիզմի դեմ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Քրիստոնյա Հայաստան նախաձեռնության համակարգող Վարդան Սարգսյանը

Խոսեցինք Քրիստոնյա Հայաստանի գաղափարախոսության, կոնցեպտի, նպատակների և նախաձեռնության մասնակիցների մասին։

Նախաձեռնության մեջ ընդգրկված են հոգևորականներ, պարզապես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ, մտավորականներ։ Նախաձեռնության հիմնական նպատակն է Քրիստոնեությունը պետական կրոն վերահռչակելը, որը Հայաստանի պետականության փրկության ճանապարհ է ներկայացվում:

Մենք Աստծո դեմ մեղք գործեցինք և մեր պահպանության պարիսպները վերացան, չարիքով լցրեցինք մեր երկիրը։ Պետք է դարձի գանք, ժրաջան մարտնչենք և կազմակերպենք Քրիստոնյա Հայաստան։

Նախաձեռնության անդամները նաև Քրիստոնա Հայաստանի սահմանադրության նախագիծ են ներկայացրել, քանի որ այսօրվա մեր Մայր օրենքով Հայաստանն ընդհանրապես քրիստոնեական պետության առաքելություն չի կրում և ընդհանրապես չի համարվում քրիստոնեական պետություն։

Ո՞րն է քրիստոնեության դերը հայ ժողովրդի ճակատագրում այն ընդունելուց հետո, ո՞րն է մեր ժողովրդին տրված նախաստեղծ առաքելությունը։

Մանրամասները՝ տեսանյութում