Նիկոլը մկան պես կծկվել էր ռմբապաստարանի մի անկյունում ու անդադար կրկնում էր՝ օգնեցե՜ք, փրկե՜ք

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում գրել է.

«Փաշինյանի անձնական թիկնազորի իմ աղբյուրը մի դեպք է պատմել, որի հրապարակումից այնքա՜ն վախենում էր Նիկոլ Փաշինյանը: Բայց այսօր ես այն կպատմեմ:

2020 թ. հոկտեմբերին Փաշինյանը որոշեց իրեն ձևանալ իբրև գերագույն գլխավոր հրամանատար: Սյունիքի պետական հաստատություններից մեկի շենքում մեծ խորհրդակցություն հրավիրեց: Սկսեց պաթետիկ ելույթ ունենալ և մարդկանց սովորեցնել, թե ինչպես է պետք կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը:

Ամեն ինչ սովորականի պես էր. անիմաստ հույզեր. սուտ գովեստներ: Սակայն այդ պահին հանկարծ լսվեց անօդաչուի տհաճ ձայնը:

Եվ ի՜նչ սարսափ, Նիկոլին, ինչպես և ժամանակին Միխայիլ Սահակաշվիլուն, պատել են ահավոր վախն ու սարսափը: Փաշինյանը գոռացել է՝ որտե՞ղ է նկուղը:

Նա նետվել է ռմբապաստարան՝ ճանապարհին ոտնատակ տալով կանանց ու տղամարդկանց: Թիկնազորը հազիվ է հասցրել հետևից:

Նիկոլը մկան պես կծկվել է ռմբապաստարանի մի անկյունում ու անդադար կրկնել՝ օգնեցե՜ք, փրկե՜ք: Թիկնապահները նրան էին նայում զզվանքով և ամոթով:

Հինգ րոպե անց անօդաչուի ձայնը կտրվել է, սակայն Նիկոլը շարունակել է գոռալ թիկնազորի վրա, թե՝ ավիացիա կանչեք, թող օդը ստուգեն:

Միայն 1.5 ժամ անց մահու չափ վախեցած, վախից ամբողջովին ջրի մեջ կորած Նիկոլին նկուղից դուրս են բերել, զրահաբաճկոն հագցրել, նստեցրել մեքենան և ուղարկել Երևան»: