ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյան, ուզում եմ, որ դուք պաշտոնը լքելուց հետո կրկին գիրք գրեք և այն անվանեք «Ճշմարտության իրական կողմը»

Հարգելի′ հայրենակիցներ,նախկին և ապագա գործընկերներ,այսօր լրացավ մեկ տարին, որ վերստին ոտնահարվեց ՀՀ սահմանադրության 27րդ հոդվածը և ես` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանս, ազատվեցի աշխատանքից` «ֆեյսբուքյան ակտիվության», Արցախը գերագույն արժեք համարելու և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համանուն գրառումը լայքելու համար:

Կարծում եմ` անցած մեկ տարին հանգամանալից ներկայացրեց, ինչու չէ նաև պատռեց բոլոր այն մարդկանց դիմակները, ովքեր Արցախը համարում էին բեռ և ոչ գերագույն արժեք,այդ մարդկանց ցուցակը գլխավորում է ներկայիս տխրահռչակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայրենիքի վերաբերյալ իր դժբախտ և դժգույն պատկերացումներով:

Գիտակցելով, որ ազգային դավաճանությունից հետո Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին չպետք է ոլորի 2021 թվականը, ուզում եմ նրան դիմել խնդրանքով.

ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյան, ուզում եմ, որ դուք պաշտոնը լքելուց հետո կրկին գիրք գրեք և այն անվանեք «Ճշմարտության իրական կողմը», այնտեղ բովանդակալից ներկայացնեք Արցախի հանձման պրոցեսը, ձեր զգացմունքները, հույզերն ու վախերը սկզբից մինչև վերջ` բոլոր մանրամասներով, և թող այն լույս տեսնի ձեր հոգեհանգստի օրը, որ ձեր պատվիրատուները ժամանակից շուտ հոգեհանգիստ չկազմակերպեն ձեզ համար: Քանի որ ձեր հոգու փրկության մատյանն արդեն վերածված է սևագրի` գիտակցեք, որ սա ձեր  փրկության միակ շանսն է:

Չնայած հասկանում եմ, որ դուք ձեզ մեղավոր և դավաճան չեք համարում, պատճառը՝ դա արվել է միջազգային փոխհամաձայնությամբ, այնուամենայնիվ, ձեր գրած գիրքը կօգնի հետագա դավաճանություններից խուսափելուն։

Իսկ մեզ համար Արցախը միշտ կմնա Գերագույն Արժեք

Ամեն քայլ հստակ տեսանելի է

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից