ՌԴ-ը միջազգային հետախուզում է հայտարարել ահաբեկչության համար մեղադրվող ադրբեջանցու նկատմամբ

Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ահաբեկչության համար մեղադրանք են առաջադրել 26-ամյա ադրբեջանցի Իլքին Մելիքովին և միջազգային հետախուզում հայտարարել:

Այս մասին հայտնում է Ինտերպոլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ծնունդով սումգայիթցի Մելիքովը մեղավոր է ճանաչվել պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռք բերման, ահաբեկչությանը սատարելու և ահաբեկչական գործողություն նախապատրաստելու համար: