Գորիսում ապաստանած արցախցիների կացարանների ջեռուցման համակարգն ամբողջությամբ նորոգվել է (տեսանյութ)

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ պատերազմի հետևանքով մի շարք հաստատություններ վերածվել են ժամանակավոր կացարանների:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի մեկնարկած «Ջերմիկ անկյուն» նախագծի շրջանակում, Գորիսի թիվ 3 և թիվ 7 նախակրթարաններում ամբողջությամբ նորոգվել է ջեռուցման կենտրոնական համակարգը, և տրամադրվել են շուրջ 100 ծալվող մահճակալներ՝ գիշերակացի խնդիրը լուծելու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում