Կորոնավիրուսով հիվանդացել է 206 մարդ, ապաքինվել՝ 128 բուժառու

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, Փետրվարի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169597 դեպք, որոնցից 161476-ն` առողջացած, 3155-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4173 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 691146 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3431 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 206 նոր դեպք: Ունենք 128 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 793 է: