ԱՄՆ-ը և Իսրայելը Թուրքիային դրդում են տարածքային պահանջներ ներկայացնել հարևան բոլոր երկրներին

Այո, Հայաստանի և Արցախի հարգելի քաղաքացիներ. մենք ապրում ենք իսկապես վտանգավոր և հիմար ժամանակներում: Եվ այստեղ խնդիրը միայն դավաճանների մեջ չէ, որոնք նստած են (առայժմ` նստած…) պաշտոնական աթոռներին՝ Երևանում և Ստեփանակերտում: Աշխարհը հիմարանում է… Թող մեր ընթերցողներն իրենք դատեն:

Անցած շաբաթ թուրքական ​​TRT1 պետական հեռուստաընկերության եթերում ցուցադրվել է մի քարտեզ, որն արտացոլում է ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնի կանխատեսումը, որը փորձագիտական ​​համայնքում շատերն անվանում են «ԱՄՆ-ի ստվերային ԿՀՎ»՝ Թուրքիայի ազդեցության տիրույթը ընդլայնելու հարցերով։ Վաշինգտոնյան վերլուծաբանների քարտեզագրական ֆանտազիաների համաձայն, որոնք թուրքական իշխանությունները որոշել են վերարտադրել պետական ​​հեռուստաալիքով, մինչև 2050 թվականը այդպիսի «ազդեցության գոտին» ներառելու է Հյուսիսային Աֆրիկայի, Միջին Արևելքի, նախկին ԽՍՀՄ մի շարք պետություններ, ինչպես նաև Ռուսաստանի հարավային շրջաններ, այդ թվում՝ Ղրիմը, Կուբանը (Կրասնոդարի երկրամաս), Ռոստովի մարզը և Հյուսիսային Կովկասի ինքնավար հանրապետությունները: Իհարկե, այս քարտեզի վրա և՛ մեր Հայաստանը, և՛ նույնիսկ Վրաստանը (էլ չեմ ասում Արցախը, Աբխազիան և Հարավային Օսիան) բոլորը «Թուրքիա» են՝ ԱՄՆ քաղաքական գործիչների և հատուկ ծառայությունների օրհնությամբ: Եվ, իհարկե, այդ քարտեզի «ստվերում» (իսկ գործնականում՝ իրական ծրագրում…) Իսրայելի քաղաքական գործիչներն ու հատուկ ծառայություններն են: Էլ ինչ ասել այն տարածքների մասին, որոնք առայժմ օկուպացված են կովկասյան թաթարների և Կենտրոնական Ասիայի թուրքերի կողմից: Թուրքերի, սիոնիստ հրեաների և ամերիկացիների ախորժակը «տարածվում է» նաև Չինաստանի վրա

Եվ այս ամենը զարմանալի չէ: Իսկական հայերից քչերը չգիտեին կամ չգիտեն, որ հայ ազգի առաջին թշնամիները, բացի թուրքերից, եղել և կան սիոնիստ հրեաները, ուստի՝ Իսրայելը: Այս ֆաշիստական ​​պետությունը հիանալի կերպով ապացուցել է իր դաշինքը պանթուրքիստների, մասնավորապես՝ «հեղափոխականների» երիտթուրքական կուսակցության՝ «Իթթիհադ վե-թերեքիի» հրեա դյոնմեների հետ 1915-23 թվականների Հայոց ցեղասպանության ժամանակ, հիանալի կերպով ապացուցել է իր դաշինքը կովկասյան թաթարների հետ 1991-94 թվականների պատերազմի, 2016-ի ապրիլյան քառօրյա մարտերի և Արցախի հայերի դեմ 2020-ի պատերազմի ժամանակ: Զարմանալի չէ նաև Միացյալ Նահանգների (այո, բոլոր անգլոսաքսոնների…) մշտական ​​նվիրվածությունը Թուրքիային և Թուրքիային ծառայող շնագայլերին. արդեն բազմիցս գրել ենք, որ ԱՄՆ-ում Չինաստանին, Ռուսաստանին և Իրանին պաշտոնապես անվանում են «Միացյալ Նահանգների թշնամիներ»,- հասկանալի է պանթուրքիստ ֆաշիստների վրա դրված խաղադրույքը: Ի դեպ, նրանք մտադիր են գրավել նաև Իրանի տարածքի մեծ կտորները…

Զարմանալի է Ռուսաստանի «պոչ խաղացնելը»: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գործնականում լռում է. իհարկե, նա անձամբ թույլ է տվել (կամ՝ ուղղակի համաձայնել էր դեմ չարտահայտվել…), որ Թուրքիան ռազմաբազան ստանա Արցախի օկուպացված հատվածում: Պուտինը սիրում է, երբ «եղբայր Էրդողանը», ներողություն, «հեշտանքի» է հասցնում Ռուսաստանին» համաշխարհային քաղաքական ասպարեզում: Դա Պուտինին շատ է դուր գալիս: Այլ ռուս քաղաքական գործիչներ արձագանքում են, սակայն այնքան անորոշ, որ, ըստ երևույթին, պարզապես փորձում են չզայրացնել տիրոջը, այսինքն՝ Պուտինին, քանի որ Ռուսաստանի նախագահը «սիրում է» «ազնիվ Էրդողանին»: Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը մտածում է Օսմանյան կայսրությունը վերստեղծելու մասին, չնայած միևնույն ժամանակ կասկածում է, որ Անկարան ռիսկի կդիմի Ռուսաստանի տարածքները բռնի ուժով իրեն միացնել: «Ինչ վերաբերում է Ղրիմին և Սևաստոպոլին, այս հարցում վերջակետ է  դրվել, նախագահը խոսել է այդ մասին: Դրանք Ռուսաստանի Դաշնության երկու սուբյեկտներ են: Ինչ վերաբերում է Հյուսիսային Կովկասի մյուս շրջաններին, «на чужой вершок не надо раззевать роток» (ուրիշի հողին պետք չէ աչք տնկել),- ասել է պատգամավորը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված մեկնաբանության մեջ: Կրասովը նաև կոչ է արել թուրք պաշտոնյաներին՝ ուշադիր ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունը. «Եթե նրանք ցանկանում են ստուգել ռուսական ոգու և մեր զենքի ուժը, թող փորձեն»: Պետդումայի պատգամավոր Պավել Շպերովն իր հերթին «Դումա TV»-ի եթերում հիշեցրել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել իր ամբիցիաները Ղրիմի նկատմամբ, և այս երկրի քաղաքական շրջանակները լրջորեն քննարկում են թերակղզին միացնելու հարցը. «Հասկանալի է, որ թուրքական կողմը իսկապես ցանկանում է վերադարձնել գոտու ազդեցությունը, որն ունեցել է երեք դար առաջ, գուցե նույնիսկ գրավել որոշ տարածքներ, բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կարելի է լրջորեն քննարկել»: Այսպես թե այնպես, Շպերովը հորդորել է պատրաստ լինել ամեն ինչի և ավելացրել, որ Անկարան միշտ ուշադրություն է դարձնում ռուս քաղաքական գործիչների հայտարարություններին: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է արձագանքի թուրքական պետական ​​հեռուստաալիքի ցուցադրած քարտեզին: Բայց, ճիշտ է, նույնիսկ փետրվարի 13-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը կրկնօրինակելով «տիրոջը» (Պուտինին)՝ լռում էր…

Արձագանք կա նաև Ղրիմում բնակվող ռուսների և Ռուսաստանի այլ քաղաքացիների կողմից: Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը փետրվարի 13-ին ասաց, որ «Թուրքիայի ազդեցության ընդլայնումը դեպի Ռուսաստանի հարավային շրջաններ անհեթեթ երազանք է, որը հիշեցնում է հատված ֆանտաստիկայի ժանրից»: «Ամեն ինչ շատ ծիծաղելի է թվում: Կարելի է միայն թուրքական կողմին խորհուրդ տալ հրաժարվել Ռուսաստանի տարածքի մասին երազանքներից, այլապես Թուրքիան կարող է գերլարվել և պատռվել այդպիսի անչափ ախորժակի պատճառով»,- Գեմպելին է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: Ըստ Ղրիմի պատգամավորի, Ղրիմը Ուկրաինայի կազմում գտնվելու ժամանակ Թուրքիան ակտիվորեն նայում էր Ղրիմին՝ թերակղզում ծավալելով այդ ժամանակ ակտիվ քարոզչական և ֆինանսական գործունեություն: Սակայն ներկայումս թերակղզին Ռուսաստանի օրինական մասն է և դրա հետ կուլիսային խաղերը չեն աշխատի, շեշտեց քաղաքական գործիչը: Ես չեմ ուզում վշտացնել Ղրիմի Հանրապետության բնակիչ ՌԴ քաղաքացի Գեմպելին: Բայց դեռ 2009-10 թթ., օրինակ՝ «սեփականատեր» Պուտինը կոպտորեն վիրավորեց նույն Էրդողանին և Աբդուլահ Գյուլին, երբ նրանք «բարձրացրին» իրենց «ծրագրերը». «Վերադարձրու Արցա՛խը», և «Ստիպեք Հայաստանի՛ն»: Եվ հիմա, տեսե՛ք, ղրիմցիներ. Պուտինը թուրքերին Արցախ թողեց, այսինքն՝ անմիջապես դեպի Ռուսաստանի հյուսիս-կովկասյան ինքնավար հանրապետությունների սահմաններ: Ուրեմն ինչի՞ հետ սատանան չի կատակում, մինչ Աստված քնած է… իսկ Պուտինը վայելում է «եղբայրություն» «ազնիվ Էրդողանի» հետ: Չի կարելի բացառել, որ մի օր Ղրիմի ռուսները արթնանան ու տեսնեն. նրանք օկուպացված են թուրքերի կողմից, քանի որ Պուտինը սիրում է «ազնիվ եղբայր Էրդողանին» և ցանկանում է ամեն կերպ հաճոյանալ Թուրքիային և թուրքերին. «լոլիկի» կամ ինչ-որ այլ «հեշտալից ծառայությունների համար»` մենք չգիտենք: Մենք տեսնում ենք մեր տարածաշրջանային իրականությունը՝ թուրքական հենակետերը, որոնք շրջապատում են ռուս դեսանտայիններին (Արցախում) և Հայաստանին, այդ թվում՝ ՌԴ հենակետերը: Հե ՜յ, Ղրիմ. ով գիտի, միգուցե քեզ էլ է սպասում այդպիսի «ապագա»…

Սերգեյ Շաքարյանց