Փաստաբանների պալատը պատերազմի հետևանքով տուժած անձանց խնդիրների վերաբերյալ ուղեցույց է հրապարակել

ՀՀ Փաստաբանների պալատը հրապարակել է «Ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձնաց հնարավոր խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ» ուղեցույց:  Փաստաբանների պակատի նախագահ Արա Զոհրաբյանն ասուլիսում ասաց, որ փորձել են ուղեցույցում ներառել հնարավոր խնդիրները, որոնց բախվում են ռազմական գործողոթյուններին մասնակցած, տուծաժ անձիք և արտացոլել դրանց լուծման ճանապարները:

«Հետպատերազմյան ժամանակահատվածում առնչվելով մեր հայենակիցների խնդիրներին՝ հասկացանք, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց որոշ խնդիրներ չեն լուծվում կամ էլ լուծվում են դանդաղ, կամ դրանց լուծման ճանապարհները շատ բազմիմաստ են, պետք է դրանք բոլորը համախմբել:
Այս առթիով մենք նախաձեռնեցինք և կազմեցինք այդ ուղեցույցը»,- նշեց Ա. Զոհրաբյանը:

Ա. Զոհրաբյանի խոսքով, որևէ հարցի դեպքում բացի Հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսներից, կամավոր փաստաբանների խումբ են ձևավորել, որը նույնպես օժանդակելու է մեր հայրենակիցներին:
Ա. Զոհրաբյանը  ներկայացրեց նաև այս ընթացքում իրենց կողմից արձանագրված խնդիրները. «Անհայտ բացակայող ճանաչելու դատական գործընթացի բարդություններ: Նախքան պատերազմը անձին անհայտ բացակայող ճանաչելու համար պետք էր առնվազն 1 տարի նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենար: Քաղաքացիական օրենսգիրքը փոփոխության ենթարկվեց և 1 տարին դարձավ 3 ամիս: Բայց խնդիրն այն է, որ սահմանված չեն ժամկետները, թե որքան ժամանակում դատարանը պետք է վճիռ կայացնի նման հարցերով: Հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը, բնականաբար, դա խնդիր է:

Մենք առաջարկում ենք օրենսդրորեն լուծում՝ որոշակի ողջամիտ ժամկետ սահմանել, պետական մարմնին թույլ տալ նման դեպքում ինքը դիմի դատարան՝ այս խումբ անձանց ճանաչել անհայտ բացակայող:

Հաջորդ խնդիրը՝ անհայտ բացակայող ճանաչելու համար անձը դատարան դիմելիս պետական տուրք պետք է վճարի: Մենք կարծում ենք, որ եթե անհայտ բացակայող ճանաչելու հարցն առնչվում է պատերազմական գործողությանը, ապա պետք է պետական տուրքի վճարումից քաղաքացին ազատվի: Մենք նաև նման օրենքի նախագիծ ենք նախապատրաստելու, ներկայացնելու ենք իրավասու մարմիններին, որպեսզի քաղաքացիներին պետական տուրքից ազատեն»:

Նա նշեց, որ ուղեցույցները մոտ օրերս մեծաթիվ քանակով կտրամադրվի  պաշտպանության նախարարությանը, ՄԻՊ գրասենյակին, այլ մարմինների, որտեղ քաղաքացիները սովորաբար դիմում են, էլեկտրոնային տարբերակով կլինի նաև Փաստաբանների պալատի կայքում:

Ա. Զոհրաբյանը նաև հայտնեց, որ մինչև այժմ Հանրային պաշտպանի գրասենյակ իրավաբանական օգնություն ստանալու համար դիմել է 86 ընտանիքի անդամ: