Սա ևս մեկ խոսուն վկայություն է, որ տարածաշրջանում բոլորը պատրաստվում են պատերազմի, բացի ՀՀ իշխանություններից

2020 թ. Թուրքիան Վրաստանին է տրամադրել 17.5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ, որն ուղղվել է, մասնավորապես, Մառնեուլի քաղաքի ռազմական օդանավակայանի արդիականացմանը։ Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հրապարակած հաշվետվությունից։

Մառնեուլի օդանավակայանը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների հարևանությամբ և կարևորագույն տեղ գրավում տարածաշրջանի անվտանգային ենթակառուցվածքների մեջ։

Սա ևս մեկ խոսուն վկայություն է, որ տարածաշրջանում բոլորը պատրաստվում են պատերազմի (բացի ՀՀ իշխանություններից)՝ կարևորելով պաշտպանական համակարգերի զարգացումը։

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից