Միջին վիճակագրական малолетка-ները իրենց բարոյական իրավունք են տալիս խոսել, ծաղրել, քննադատել պետության նախկին նախագահներին

Մեր պարտության պատճառներից մեկը…

Մեր հասարակության նման մեծամիտ չի տեսել այս Լուսնի Աշխարհը… Կաթը պռնկներին չչորացած միջին վիճակագրական малолетка-ները իրենց բարոյական իրավունք են տալիս խոսել, ծաղրել, քննադատել Պետության նախկին նախագահներին, ասել սա ճիշտ է, նա սխալ… տենց էլ հարգանք առ Պետություն ու պետականություն չսովորեցինք։

Լավն էին, վատն էին՝ մեր Պետության ղեկավարներն էին։ Ասենք ո՞նց կարող է 20-25 տարեկան մարդը քննարկել, անունով դիմել Հանրապետության հիմնադիր-նախագահին, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին, առաջին վարչապետին ու սենց…

Ինստիտուցիոնալ հարգանք պետական ինստիտուտների նկատմամբ չունենք, ի սպառ բացակայող կատեգորիա…

Հայտնի կինո աստղ Մերիլ Ստրիփը, ով հայտնի Թրամփին ամենաշատ քննադատած դերասան, մշտապես դիմում էր «նախագահ Թրամփը», Ներկայացուցիչների տան խոսնակը՝ Նենսի Փելոսին, միակը, ով երկու անգամ իմփիչմենթի փորձ կատարեց նախագահի նկատմամբ, մշտապես դիմում էր «նախագահ Թրամփը», «պարոն Նախագահը…»

Եսիմ է, էս ինչե՞րից եմ խոսում… սրան հասնելու համար շատ հաց ու պանիր պիտի ուտի…

Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից։