Նիկոլն իհարկե տականք է և դավաճան, բայց կան մարդիկ, որոնք իրենց էությամբ շատ ավելի վտանգավոր են նիկոլից․ Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Վերջին ժամանակներում շատ իրավաբաններ ներկայացնում են իրավապահ մարմիններին հաղորդումներ հանցագործության մասին, որոնցում նկարագրվում են ազգադավ տականքի որոշ հանցագործություններ:

Իրավապահ կոչվող մարմինները, իհարկե, մերժում են այդ հաղորդումներով քրեական գործերի հարուցումը, որից հետո տեղի է ունենում այդ որոշումների, գործողությունների կամ անգործությունների բողոքարկումներ:

Ընթացիկ բողոքարկումները դեռևս արդյունքներ չունեն, կամ ունեն՝ իահրկե բացասական արդյունքներ:

Առաջին հայացքից այդ հաղորդումները ազգանվեր գործողություններ են, սակայն իրավական վերլուծության դեպքում դրանք ոչ միայն որևէ կերպ օգտակար չեն, այլ նաև խիստ վտանգավոր:

Բացատրեմ ինչումն է խնդիրը՝

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը սահմանում են՝

3․Քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի:

4․Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում:

Ստացվում է այնպես, որ որոշումների դատախազական վերահսկողության կարգով չվերացվելու, ինչպես նաև դատական կարգով բողոքարկելու կարգով չվերացվելու դեպքում, իրավական առումով դառնում է անհնարին քրեական հետապնդման իրականացումը:

Սա նշանակում է, որ հաջորդ իշխանությունը կամ պետք է խախտի օրենքը, կամ դիմի կեղծ և ապօրինի մեթոդների՝ տականքներին արդարացի պատժի ենթարկելու հարցում:

Երկու դեպքում էլ նման հետապնդումները կդառնան խիստ խոցելի, թեպետ կլինեն իրենց էությամբ արդար և օրինական:

Ես կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին այս փուլում զերծ մնալ ազգադավ տականքի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելուց՝ զուտ իրավական առումով դրանց հետագա իրականացումը անհնարին չդարձնելու համար:

Կոչ եմ անում նաև իմ ազնիվ գործընկերներին բացառել պատեհապաշտ սրիկաներին այդ հարցերով ՓիԱռ-վելու հնարավորություն ընձեռելուց:

Հիշեք նաև, որ նիկոլը իհարկե տականք է և դավաճան, բայց հենց հիմա ձեր կողքին կան մարդիկ, որոնք առերևույթ թեպետ փնթի չեն և կոստյումներով են, բայց իրենց էությամբ շատ ավելի վտանգավոր են նիկոլից և նրա քայլարաստներից»: