«Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնության առաջարկին հարյուրավոր մարդիկ են միացել (տեսանյութ)

«Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը հանդես է եկել առաջարկով՝ պետության առանձնատները վերադարձնել պետության պաշտպաններին:

Առաջարկը հետևյալն է՝ կառավարական ամառանոցների հսկա համալիրը վերածել ժամանակակից բժշկական կենտրոնի, վերականգնողական կենտրոնի, որտեղ կապաքինվեն պատերազմում վիրավորվածները, որտեղ ուսում և մասնագիտություն կստանան հաշմանդամ դարձած մեր զինվորները, որտեղ իրենց հանգիստը կանցկացնեն և վերականգնողական փուլ կանցնեն բանակից զորացրվածները, որտեղ հոգեբանական բարձրակարգ օգնություն կստանան ոչ միայն զինվորները, զինվորականները, այլև նրանց ընտանիքի անդամները, զոհված զինվորականների ընտանիքի անդամները:

Կարճ ժամանակում նախաձեռնությանը միացել են հարյուրավոր մարդիկ՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, զինվորականներ, կամավորականներ, քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, բժիշկներ, հոգեբաններ, իրավաբաններ, դասախոսներ, լրագրողներ:

Դուք ևս կարող եք միանալ այս կոչին տարածելով՝ այս տեսանյութը, անելով հայտարարություն ձեր ֆեյսբուքյան էջում, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, գրելով էլեկտրոնային փոստին` [email protected]: 

Գեղամ Նազարյան

«Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնություն