Ալիևը կրկին հաստատել է, որ Սերժ Սարգսյանի օրոք միջազգային հանրությունը ստիպում էր Ադրբեջանին՝ ճանաչել Արցախի անկախությունը

Ալիևը երեկ կրկին հոխորտացել է մեր հասցեին։ Գրում եմ մեր, քանզի իր հոխորտանքի թիրախն իրական Հայաստանն էր և իրական հայերը։

Նա փաստացի պաշտպանել է իր վիժվածք խամաճիկին Հայաստանի արժանապատվության համար պայքարող «ռևանշիստներից» և «ֆաշիստներից», այն է՝ մեզանից բոլորից։

Փաստորեն, հայ ժողովրդի գիտակից ու հայրենասեր հատվածին ռևանշիստ մեկ Հեյդարի դուրսպրծուկն է ասում, մեկ էլ Վովայի վիժվածքը։

Մեկ այլ կարևոր դիտարկում ևս։

Ալիևը կրկին հաստատել է, որ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացում միջազգային հանրությունը ստիպում էր Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Քելբաջարն և  Լաչինը «հավերժ» պիտի մնային հայկական։

Անասելի ցավ է գիտակցել, թե դավաճան սրիկայի պատճառով ինչից զրկվեց մի ամբողջ ժողովուրդ։ 

Արմեն Աշոտյանի ֆեսյբուքյան էջից