Իսրայելը կրկին հարձակվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ուղղությամբ

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կրակո է վարում Դամասկոսից արևմուտք գտնվող գյուղական շրջանների օդային թիրախների ուղղությամբ: Այս մասին փետրվարի 15-ին հայտարարել է SANA գործակալությունը:

«Մեր հակաօդային պաշտպանությունը պատասխանում է իսրայելական ագրեսիային Դամասկոսի շրջակայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գործակալության տեղեկացմամբ՝ Սիրիայի մայրաքաղաքի արևմտյան ծայրամասերում պայթյուններ են լսվում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվում: