Հասունացե՞լ է արդյոք համաժողովրդական ապստամբությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են «Հայրենիք» կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանը, Արսեն Նիկողոսյանը

Փետրվարի 12-ին Հայրենիքի փրկության ընդդիմադիր շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ինքնակամ հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում, որի ժամանակ հայտնեց, որ ընդդիմությունն ավելի կտրուկ քայլերի է պատրաստ՝ իշխանություններին տապալելու համար՝ ընդհուպ մինչև ապստամբություն։ Ի՞նչ նկատի ուներ Վազգեն Մանուկյանը,և արդյո՞ք Հայրենիքի փրկության շարժումը պատրաստվում է բեկումնային փոփոխություններ կատարել իրենց քայլերում։ Ի՞նչ օրակարգ ունի ընդդիմությունը փետրվարի 20-ի բողոքի ակցիայի համար։

Սյունիքում տեղի ունեցող գործընթացների հետ կապված ջրի երես դուրս եկած փաստաթղթի մասին նշվում է, որ պետական դավաճանություն է տեղի ունեցել, որի համար իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Բացի դրանից, այսօր ընթանում է պետական դավաճանության համար Նիկոլ Փաշինյանի դեմ 100 փաստաբանների ներկայացրած հայցով դատական գործընթացը։ Իրատեսակա՞ն է կարծել, թե գործընթացի վրա իշխանությունները ճնշում չեն գործադրի և արդար դատավարություն կընթանա։

Ի՞նչ նպատակ էր հետապնդում Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների մասին խայծը հրապարակ նետելով և հետո նույնքան անսպասելի դրանից հրաժարելով։ Օրվա իշխանությունների վարկանիշը այսօր բավականին հեղհեղուկ է, ժամանակն ամենևին նրանց օգտին չի աշխատում: Կազդի՞ դա արդյոք այս իշխանություններին հեռացնելու գործընթացների վրա՝ անհամեմատ ավելի շատ մարդկանց հրապարակ դուրս բերելով։

Մանրամասները՝ տեսանյութում