Տասնհինգ հայ ուխտավորներ այցելել են Դադիվանքի վանական համալիր

Կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, 15 հայ ուխտավորներ հնարավորություն են ունեցել այցելել Դադիվանքի վանական համալիր։

Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ձեռք բերված համաձայնությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայողները, ռուսաստանյան խաղաղապահների ուղեկցությամբ թույլ են տալիս ուխտավորներին անխոչընդոտ մուտք գործել համալիրի տարածք։

Անվտանգությունն ապահովելու համար խաղաղապահների դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական կոթողի անմիջական հարևանությամբ։

Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին։