Իրանն ու Նախիջևանը քննարկել են սահմանամերձ համագործակցության ընդլայնումը

Իրանն ու Նախիջևանը քննարկել են սահմանամերձ համագործակցության ընդլայնումը, փոխանցում է Mehr-ը:

«Հանդիպման ընթացքում Նախիջևանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Աբաս Հոսեյնին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանային ծառայության գլխավոր հրամանատար Թագիևը քննարկել են սահմանամերձ համագործակցության և փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաև բեռների տրանզիտի հարցերը»,-գրել է Mehr-ը։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ Հոսեյնին ընդգծել է բարիդրացիությունը, հատկապես, ապրանքների տրանզիտի շուրջ համագործակցությունը, և հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գոհ է Ադրբեջանի Հանրապետության սահմանների վերականգնմամբ և այդ հարցը կարող է արդյունավետ լինել երկկողմանի համագործակցությունն ընդլայնելու գործում: