Իրաքցի մահապարտ-ահաբեկիչը սխալմամբ պայթեցրել է ԻՊ-ի ավելի քան 20 գրոհայինի

Մահապարտ-ահաբեկչի սխալը հանգեցրել է Իրաքի Սամարրա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 անդամների մահվան, հաղորդում է Mehr-ը՝ վկայակոչելով Սամարրայում գործողությունների հրամանատար, գեներալ-մայոր Ջաբար Հաջիմ Դարաջիին:

Երբ մահապարտը փորձել է մեքենան պայթեցնել Սամարրայի ոստիկանության շտաբի մոտ, նա սխալմամբ պայթեցրել է այնտեղ, որտեղ ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել:

Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ երբ մահապարտ-ահաբեկիչը, որպես հրաժեշտի նշան, ազդանշան է տվել մնացած ահաբեկիչներին, մեքենան պայթել է, քանի որ նա սխալմամբ ձայնային ազդանշանը ռումբին է միացրել: