«Հայոց Հզոր Բանակ» ծրագիրը խիստ մտահոգիչ է համարում հանուն քաղաքական դիվիդենտների բանակի , զինվորի և սպայի անունը շահարկելը․ հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայոց Հզոր Բանակ» ծրագիրը խիստ մտահոգիչ է համարում հանուն քաղաքական դիվիդենտների բանակի , զինվորի և սպայի անունը շահարկելը։

Մենք դատապարտում ենք նման երևույթը, ինչպես նաև կոչ անում քաղաքական գործիչներից բանակի մասին խոսելիս, արտահայտվելիս զգուշավոր լինեն իրենց խոսքում։

Այս պատերազմում չի պարտվել Հայոց բանակը, քանի որ իր առջև դրված խնդիրները, տրված հրամանները կատարել է հնարավորինս մաքսիմալ, այլ հարց է, թե ինչպիսին են եղել խնդիրներն ու առաջադրանքները։

Եվս մեկ անգամ հորդորում, պահանջում ենք քաղաքական գործիչներից իրեց քաղաքական դիվիդենտների համար չօգտագործել բանակի անունը, մեղավորներինչ չփնտրել բանակում, առավել ևս սպայի և զինվորի մեջ։

«Հայոց Հզոր Բանակ» ծրագրի կառավարման խորհուրդ