«Բունկայի մոտ». Նոր ցուցասրահ Երևանի կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգում այսօր բացվեց նոր ցուցասրահ, որը նախատեսված է Բունկա փղիկին այցելելու համար: Ցուցասրահում առանձնացված է անկյուն, որտեղ լուսանկարների ու տեղեկատվական նյութերի միջոցով այցելուները կտեղեկանան կենդանաբանական այգու հիմնադրման օրվանից այգում բնակություն հաստատած փղերի մասին:

Պաշտոնական բացման արարողությունից հետո ելույթ ունեցավ Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին միջոցառմանը մասնակցելու և Երևանի քաղաքապետարանին՝ նախաձեռնությանը աջակցելու համար: Այգու տնօրենը կարևորեց նաև լրատվամիջոցների ուշադրությունը ցուցասրահի կառուցման գաղափարի իրականացման առնչությամբ, ինչպես նաև վստահեցրեց, որ Կենդանաբանական այգու տնօրինությունը ամեն ինչ անելու է՝ մարդկանց հաճելի ու հարմարավետ ժամանցը այգում ապահովելու համար:

Միջոցառման շրջանակներում այգու տնօրինությունը հետաքրքիր անակնկալներ էր պատրաստել մանուկների և երեխաների համար: