Երկրաշարժի հետևանքով Երևանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթև վնասվածք է ստացել

Հայաստանում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, ավերածություն չկան, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը։

«Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երևանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել:

Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել»,– գրել է նա: